Ձմեռային ճամբարի ամփոփում

Առաջին շաբաթն անցավ շատ ուրախ: Մենք այցելում էինք Արևմտյան դպրոց-պարտեզ, որպեսզի իրականացնեինք <Մեծեր և փոքրեր>  նախագիծը: Մենք այդ նախագշով աշխատում էինք հինգերորդդասարանցիների հետ: Իմ ջոկատը նաև այցելել է Ջրվեժ,  սակայն ես այդ օրը չէի եկել, որի համար ափսոսում եմ: Մենք այդ շաբաթ խաղացել ենք նաև շատ ինտելեկտուալ խաղեր, ես դրանք շատ եմ սիրում:

Երկրորդ շաբաթը գիտագործնական հավաքների շաբաթն էր, որոնց մենք մեր ջոկատով մասնակցել ենք: Մի օրն էլ մեր ջոկատի սովորողներն էին ներկայացնում իրենց բլոգները ընկեր Մարալի հետ: Այս շաբաթվա ընթացքում էլ էինք մենք այցելում բ4 դպրոց-պարտեզ կամ նրանք էին այցելում մեզ, մենք արդեն փորձերն անում էինք փոքր դահլիջում: Մենք նաև այս շաբաթվա ընթացքում մասնակցում էինք համերգների դահլիճում:

Երրորդ շաբաթն մեր մոտ ստուգատեսային շաբաթ էր:Ես մասնակցեցի բնագիտատեխնիկական ստուգատեսին, մի փորձ արեցի: Ես մասնակցեցի նաև մարզական ստուգատեսին սահնակի ու դահուկի: Մենք մասնակցում էինք վարպետության դասերին, մի օրը մասնակցել էինք կոմիկսների մասին դասի: Մյուս օրերին էլ ծրագրավորման դասերի:

 

Leave a comment